Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջուկային փորձարկումների վերսկսման վերաբերյալ հայտարարության շուրջ ստեղծված իրավիճակը լուրջ խնդիր է անվանել։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ հրամայել է միջուկային զենքի փորձարկումներն անցկացնել «հավասար հիմունքներով» այն երկրների հետ, որոնք ենթադրաբար միջուկային զենքի փորձարկման ծրագրեր ունեն։               
 

Ռուս ազգայնականները նախապատրաստվում են նշելու ազգային միաբանության օրը

Ռուս ազգայնականները նախապատրաստվում են նշելու ազգային միաբանության օրը
26.09.2014 | 11:02

«Ռուսներ» միավորման ղեկավար Դմիտրի Դեմուշկինը interfax.ru-ին հաղորդել է, որ ազգայնականներն արդեն դիմումներ են ներկայացնում Մոսկվայի քաղաքապետարան՝ Ազգային միաբանության օրվան նվիրված տասներորդ «Ռուսական մարշի» նախապատրաստման շրջանակում: Դեմուշկինի ներկայացմամբ՝ խոսքը համերգների մասին է, որոնք ծրագրված են հանրահավաքից և երթից հետո: Համերգները նախատեսված են Նովոպուշկինյան հրապարակում և Լյուբլինսկի փողոցում գտնվող «Հայրենիքի զինվորի» արձանին հարակից հրապարակում: Միջոցառման համար գլխավոր կարգախոս է ընտրված՝ «Ռուսական երթ հանուն ռուսական միաբանության»: Դեմուշկինի խոսքով՝ այդ օրը դուրս կգան բոլոր ազգայնականները, միապետականներից մինչև ազգային-ժողովրդավարներ, և յուրաքանչյուրը կարող է ներկայացել իր դիրքորոշումը:
Նշենք, որ ամեն տարի նոյեմբերի 4-ին՝ Ռուսաստանի Ազգային միաբանության օրը բախումներ են տեղի ունենում ազգայնականների և ռուսաստանաբնակ այլազգիների միջև, ինչից սովորաբար տուժում են ոչ ռուսները:

Դիտվել է՝ 4116

Մեկնաբանություններ